Բացի Երևանից ու Գյումրիից, չնչին բացառություններով, մյուս քաղաքներում նոր բնակֆոնդ չի կառուցվում, ու մի տեսակ տխուր ու հին տեսք են ստանում նրանք։ Նայեք Սևան, Աշտարակ, Արարատ, Ապարան, Արթիկ, Մարալիկ, Մեղրի, Գորիս, Վարդենիս ու մյուս մինչև 30 հզ բնակչություն ունեցողներին, բոլորի պարագայում մարդիկ ապրում են Սովետից մնացած բազմաբնակարաններում, այնինչ ամեն քաղաքում հաստատ կգտնվեն 50-100 երիտասարդ ընտանիքներ, ովքեր ի վիճակի կլինեն նոր բազմաբնակարանում տուն գնել, մի քիչ էլ պետությունն է օգնում, ինչպես արվեց Երևանում, ուր մի հսկա ու գեղեցիկ թաղամաս վեր խոյացավ։ Սկզբի համար այս թիվը բավարար է, մնացածն ինքնաբերաբար կընթանա։ Ես խորապես համոզված եմ, որ նոր թաղամասերի կառուցման գործում կարելի է ներգրավել մասնավոր հատվածին ու ներդրողներ գտնել հենց այդ քաղաքներից դուրս եկած մեծահարուստների շրջանում։ Նոր շենքեր պետք է լինեն բոլոր տեղերում, ու ընդհանրապես Հայաստանը սկսվում է Մեղրիից մինչև Ամասիա, Ագարակից մինչև Նոյեմբերյան ու Ճամբարակ, բոլոր տեղերում էլ երեխաները պետք է խաղահրապարակ ու «կարուսել» տեսնեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել