Օրերս Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել էր 2015թ.-ի հիմնական մակրոտնտեսական նախնական ցուցանիշները, ըստ որոնց՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3.1%: Ճիշտ է՝ ցուցանիշն այդքան էլ բարձր չէ, բայց հանուն արդարության պետք է նշել, որ տնտեսական ներկայիս իրողությունների ու աշխահաքաղաքական, աշխարհատնտեսական զարգացումների պայմաններում վատ արդյունք չէ:

Նախորդ տարվա ընթացքում ակնառու էր, հստակ տեսնում էինք արտերկրից եկող մասնավոր տրանսֆերտների ծավալների նվազումը: Պաշտոնական տվյալներով՝ 2015թ.-ին մասնավոր տրանսֆերտների ծավալը նվազել է 37%-ով, հատկապես մեծ է անկումը Ռուսաստանից եկող տրանսֆերտների մասով՝ շուրջ 43%: Իսկ մասնավոր տրանսֆերտների գերակշիռ մասն ուղղվում է սպառմանը, հետևաբար առևտրի շրջանառությունը ևս պետք է անկում արձանագրեր:

Հուսանք, որ 2016 թվականը կլինի ավելի բարենպաստ, և արտաքին ու ներքին գործոնները նպաստավոր պայմաններ կստեղծեն տնտեսական ավելի բարձր ցուցանիշ գրանցելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել