Lragir.am-ը գրում է.

Երբ Լևոն Արոնյանն իր հայրենի Հայաստանում քայլում է փողոցով, նրան դիմավորում են ցնծացող բազմությունները, ռեստորանները պնդում են, որ նա չվճարի, ծնողներն իրենց երեխաներին անվանակոչում են նրա պատվին: Այս մասին իր «Ինչպես շախմատի Դևիդ Բեքհեմը դարձավ ազգային հերոս» վերնագրով հոդվածում գրում է CNN-ի թղթակից Շինա ՄքՔենզին:

Արոնյանը դերասան, ակտիվիստ կամ էլ տիեզերագնաց չէ: Նա շախմատիստ է՝ 4-րդ լավագույնն աշխարհում: Իր փոքր, նախկին խորհրդային, շախմատով տարված երկրում դա նշանակում է, որ նա ազգային հերոս է:

Ընդամենը 3 միլիոն բնակչություն  ունեցող երկրում Հայաստանն առաջինն է մեկ շնչին բաժին ընկնող գրոսմաստերների թվով: Նախկին 5 օլիմպիադաներից 3-ը հաղթել է Հայաստանը, որի առաջատարն է ոչ ավել, ոչ պակաս կուռք Արոնյանը:  

Հոդվածում անդրադարձ է կատարվում Հայաստանում շախմատի ժողովրդականությանը, դպրոցներում այն պարտադիր առարկա դարձնելու գործընթացին: CNN-ը նշում է, որ Հայաստանում շախմատի նկատմամբ սերը մեծամասամբ կապված է 1960-ականների աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անվան հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել