Գեղեցկուհի, մոդել, ԵՊՀ Փիլիսոփայության ֆակուլտետն ավարտած Անահիտ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հերթական խոհափիլիսոփայական գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև։ Հիշեցնենք, որ Անահիտն առավել հայտնի է իր մեծ կրծքերով, քան նմանատիպ գրառումներով.

«Ես ընդամենը ուզում եմ ու ձգտում եմ, որպեսզի իմ երկրում լինի մարդկային որակների բարելավում, որպեսզի մարդիկ ավելի պարզ ու անկեղծ դառնան… Պատճառը կարծրատիպերի սխալ ընկալումն ու կիրառումն է, որոնք կարևոր ու բարոյապաշտպան են, բայց արդյունքում տալիս են հակառակ պատկերը: Փակ դռան դեպքում դու չունես այլընտրանքի հնարավորություն և ուզած-չուզած պետք է ընդունես դա որպես բացարձակ ճշմարտություն, բաց դռան դեպքում տեսնելով ներսի եղածը՝ դու ունենում ես պատկերացում և ինքդ ես որոշում, թե որն է քեզ համար ճիշտ ու սխալ: Մարդը բարոյական է ներքուստ, ոչ արտաքուստ, և քանի որ Հայաստանում կա ցուցամոլությունը, առաջնային նշանակություն է տրվում արտաքին հանգամանքներին, արդյունքում ստացվում է մի «առանց հիմքի շատ գեղեցիկ տուն», և նման դեպքում մարդն ամոթի ճրագով լուսավորում է դիմացինին, որպեսզի իր «գեղեցիկ տան հիմք չունենալը» պահի մթության մեջ:

Ես հեծանիվ չեմ հայտնաբերում՝ նշելով մարդկանց երկու տեսակի մասին՝ սեփական սխալներով ու փորձով ինքնակրթված և կրթված միմիայն ստացած խորհուրդներով: Այսօր մեր երկրում կա մի այսպիսի խնդիր, երիտասարդները կամ հույսը դնում են ծնողների ֆինանսական աջակցության վրա, կամ մեղադրում են կառավարությանը՝ չանելով որևէ փորձ ինչ-որ բանի հասնելու համար… Շատերը նույնիսկ քմծիծաղով և վստահ կեցվածքով մեկնաբանում են այսպես. «Միևնույն է՝ վաղը, մյուս օրն իր ծնողները մահանան, տունը, որտեղ ապրում են, իրեն է մնալու, քանի որ նա է տան տղամարդը»։ Այդ մեկնաբանությամբ էլ արդարացնում են իրենց ոչինչ չանելը, իսկ իր ծնողներն այնքան հպարտ էին, երբ իմացան, որ որդի են ունեցել…

Իհարկե լավ է, որ յուրաքանչյուր հայի մոտ կա ընտանիքի, բարեկամների և ընկերների տեսքով «հենարան», բայց եթե յուրաքանչյուրն ընտանիքից ստացած դաստիարակության հիմքի վրա ինքնուրույն իր ուժերը փորձի իր նախընտրած բնագավառում, հայ ազգի միասնության ուժը կհնգապատվի, քանի որ ազգային համակարգին պատկանող յուրաքանչյուր ոք կլինի ուժեղ, ոչ թե միայն ընտանիքի, բարեկամների և ընկերների հետ միասին:

Մահվան մահճում գտնվելու ժամանակ ես երազում եմ գիտակցել, որ կարողացել եմ իմ լուման ներդնել ի օգուտ իմ երկրի և ընտանիքի, եթե նույնիսկ դա եղել է բարդ ու տանջալի:

P.S. Մի՛ դիտարկեք որպես ինքնահավանություն, սա պետք է լինի ամեն մեկիս մեջ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել