Բարև, վերջին բարևը, որ ասում եմ այս տարի, բոլորի նման, բայց և շաաատ մեծ սրտով շնորհավորում եմ գալիք Նոր Տարվա կապակցությամբ՝ թող որ կատարվեն ձեր բոլոր երազանքները, ցանկությունները, երբեք հոգին վախի և կասկածի մեջ չապրի, գնահատեք այն ինչ Աստված ձեզ տալիս է, և էլ ավելին կստանաք, ամեն դեպքում ես միայն գնահատելով եմ գտել կամ ետ բերել կորցրածս: Թող մեծ սիրով լցվեն ձեր սրտերը, սիրեք, սիրվեք, իսկ ինչն է մարդկանց ավելի շատ մոտեցնում քան ձմեռը, ամանորյա գիշերը, հրաշքների երեկոն, երազանքներ որոնք պահելու դեպքում կատարվում են, վստահ եղեք, դրանք կատարվում են, հոգու խորքում ձեր թաքնված բոլոր ցանկությունները, մարդիկ ում կարոտում ենք՝ ովքեր շատ հեռու են բնակվում, կամ և մոտիկ են բայց այնքան հեռու են թվում, թող 2013-ը ավելի մոտեցնի ձեզ ու նոր լույսով վառի ձեր ճանապարհը, մաքրելով հինն ու վատը, թողնելով միայն գեղեցիկ հիշողություններ ու մի մեծ մաքուր գիրք, որը դուք եք լրացնելու ու ամեն-ինչ նորից, նոր մաքուր էջից:




Հ.Գ  Շնորհակալ եմ բոլոր հաղորդագրությունների, գեղեցիկ խոսքերի, մաղթանքների և մեկ տարի ինձ հետ լինելու համար, և վերջում գեղեցիկ ֆոտոշարք  :)

 

 

 

 

 

 

 

 

 

 



 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել