Հիսուս ասում է.
-Ինձ ուղարկող իմ Հոր կամքն այս է. որ չկորցնեմ նրանցից ոչ մեկին, որ նա տվել է ինձ, այլ վերջին օրը հարություն առնել տամ նրան։ Իմ Հոր կամքն այս է. ով տեսնի Որդուն և հավատա նրան, հավիտենական կյանք կունենա, և ես վերջին օրը հարություն առնել կտամ նրան։
Հրեաներն սկսեցին տրտնջալ նրանից, որովհետև ասել էր, թե՝ «Ես եմ երկնքից իջած հացը», և հարցնում էին.
-Այս մարդը Հովսեփի որդին՝ Հիսուսը չէ՞, որի հորն ու մորը մենք ճանաչում ենք։ Ինչպե՞ս է ուրեմն ասում՝ «Ես երկնքից իջա»։
Հիսուսը պատասխանեց նրանց.
-Բավակա՛ն է քրթմնջաք իրար մեջ. ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե ինձ
ուղարկող Հայրը նրան չբերի դեպի ինձ, և ես վերջին օրը հարություն առնել կտամ նրան։ Մարգարեների գրքում գրված է. «Ամեն մարդ Աստծուց սովորած պիտի լինի»։ Ով որ լսում է իմ Հորից և նրանից է սովորում, գալիս է դեպի ինձ։ Ոչ ոք Հորը չի տեսել, բացի նրանից, ով Աստծուց է, որովհետև միայն նա՛ է տեսել Հորը. և ես ասում եմ ձեզ՝ ով որ հավատա ինձ, հավիտենական կյանք ունի։
(Հովհաննեսի ավետարան 6:39-47)
Ջանա՛ Աստծու աչքին երևալ որպես ընտիր մի մարդ, այնպիսի մի մշակ, որ իր գործերի համար ամաչելու բան չունի, որպես մեկը, որ ուղիղ է ուսուցանում Աստծու ճշմարիտ պատգամը։
Հեռո՛ւ մնա հավատի ճշմարտությունը խեղաթյուրող դատարկ վեճերից, որոնք մարդկանց Աստծուց հետզհետե հեռացնելուն են ծառայում միայն։ Այդպիսի խոսքերի թողած թույնը քաղցկեղի նման կրծում է մարդուն։ Այդպիսի խեղաթյուրող վիճասերներ էին Հիմենեոսն ու Ֆիլետոսը, որոնք շեղվեցին ճշմարտությունից և քանդեցին շատերի հավատը՝ ասելով, թե մեռելների հարությունն արդեն իսկ տեղի է ունեցել։ Բայց Աստծու դրած հաստատուն հիմքը կանգուն է մնում։ Դրա վրա գրված է. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև «Ով որ Տիրոջ անունն է կրում, թող հեռո՛ւ մնա անիրավ գործերից»։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 2:15-19)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել