Հայաստանի տնտեսության զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը օֆշորների ներկայությունն է Հայաստանում: Խոշոր ընկերությունների մի մասի հիմնադիրները օֆշորային ընկերություններ են, արտահանման մեջ ակտիվորեն կիրառվում են օֆշորային սխեմաները, օտարերկրյա ներդրումների մի մասը նույնպես կատարվում են օֆշորների միջոցով: Արդյունքում երկրից դուրս են գալիս միլիարդավոր դոլարներ` առանց հարկվելու, առանց հիմնավորման, բյուջեն կորցնում է զգալի եկամուտներ: Այս ամենը նպաստում է նաև կոռուպցիայի զարգացմանը:
Խնդրի լուծման համար անհրաժեշտ է օրենքի ընդունում, համաձայն որի կարգելվի ՀՀ քաղաքացիներին, Հայաստանում գրանցված ընկերություններին օֆշորային երկրներում/տարածքներում գրանցված ընկերությունների հետ համագործակցության (տնտեսական գործունեություն, բանկային փոխանցումներ, ընկերության հիմնադիրներ և այլն) իրականացումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել