Աֆրիկացի էրեխու այս փոքրիկ գրվածքը շատ մեծերին պետք է մտածելու տեղիք տա: Մի քանի տարի առաջ եմ կարդացել սա, բայց ամեն անգամ ինքն ակտուալ է:
Երբ ես ծնվեցի, սև էի։ Եվ մեծացա ես՝ մնալով սև։ Երբ ես երկար եմ մնում արևի տակ, ես սև եմ։ Եվ անգամ այն ժամանակ, երբ մեռնեմ, սև եմ լինելու։ Իսկ դուք՝ սպիտակամորթներդ... Երբ ծնվում եք, վարդագույն եք։ Մեծանալով դառնում եք սպիտակ։ Արևի տակ մնալուց կարմրում եք։ Երբ ցուրտ է, կապտում եք։ Երբ վախենում եք, դեղնում եք։ Իսկ երբ մահանաք, մոխրագույն եք դառնալու։ Եվ դուք դեռ անվանում եք ինձ «գունավո՞ր»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել