90-ականների մասին նույն նյութը կրկին սկսեց ֆռալ ֆեյսբուքով: Ընդհանրապես Հայաստանի մեդիայում շատ բարդ է արդեն գտնել ինչ-որ նոր, ընթերցողին լրագրությանը կապող որևէ նյութ կամ նյութերի շարք:

Այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչ մնացել է իննսունականների մակարդակին: Դախլի սերնդի օնլայն վերատադրում: Տապոռ և պրիմիտիվ ՓիԱռ, պատվերախառը մամուլ, կիսագրագետ «լրագրողներ» ու ակտիվիստներ, բիրթ ու չոբան եսակենտրոն իշխանիկներ:

Ու կրկին, ինչպես իննսունականների կեսերին, հոգուդ մեջ արթնանում է կարծես թե մոռացված ցանկություն` գտնել մի անկյուն ու կարդալ, կարդալ, կարդալ, դասականներ լինեն, թե մասնագիտական, միայն թե կտրվել այս մարտնչող տգիտության մթնոլորտից, միջակության և բացարձակ զրոյականության միջավայրից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել