Ամփոփելով անցնող 2012 թվականը ցանկանում եմ նշել մի կարևոր իրադարձության մասին,որը անշուշտ կարևոր է ինչպես մեր երկրի, պետության, այնպես էլ անձամբ ինձ համար:
Պետք է փաստել, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը ունեցավ երիտասարդ պատգամավորներով առավել ներկայացված խորհրդարան, ինչը պատմական փաստ է մեր հանրապետության պատմության մեջ:
Անկախ կուսակցական պատկանելիությունից ես ողջունում եմ սերնդափոխության սկիզբը խորհրդարանում և քաղաքական դաշտում, ինչի հիմքը դրվեց 2012-ին:
Սրտանց շնորհավորում եմ մեր բոլորի գալիք նոր տարին և սուրբ ծնունդը, մաղթում եմ խաղաղություն, հանդուրժողականություն, լիություն և առողջություն:
Աստված մեզ բոլորիս պահապան!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել