Արդյունավետ քաղաքական գործընթացի կարևորագույն գրավականներից մեկն այդ գործընթացը նախաձեռնողների կողմից կիրառվող դիմադրությունն իշխանության ամենախոցելի կողմերի դեմ կենտրոնացնելն է: Պայքարը կառուցելով այնպիսի ոլորտներում, որտեղ իշխանությունն ունի մեծ, երբեմն էլ անսպառ թվացող ուժի աղբյուրներ՝ քաղաքական գործընթացը նախաձեռնողները հայտնվում են բավականին փակուղային վիճակում:
Ասվածի օրինակները բազմաթիվ են մեր իրականության մեջ: Մասնավորապես, մինչ այս ընդդիմադիր շարժումներ նախաձեռնած խմբերի կողմից անընդհատ անտեսվում են ոստիկանական ուժերի հետ ընդհարման գնալու բացասական հետևանքները: Ոստիկանական ուժերի հետ ընդհարման գնալու հետևանքով բազմաթիվ ակտիվ քաղաքացիներ հայտնվում են ճաղերի ետևում, ինչն էլ տվյալ շարժմանը միանալու համար խոչընդոտ է հանդիսանում մնացած քաղաքացիների համար: Արդյունքում շարժման հիմնական նպատակներն իրականացնելու փոխարեն շարժումը տեղափոխվում է իրավիճակային պայքարի փուլ և վերջում ամբողջությամբ տապալվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել