Վերջերս աչքիս ընկավ ”Դեպի Կինո” հեռուստատեսային նախագիծը, որտեղ բացառության կարգով, այս անգամ նոր երգիչ չէին ”արտադրում”, այլ նոր դերասան: Հենց այս հանգամանքն էր, որ լարեց հետաքրքությունս ու ես այս անգամ, ևս բացառության կարգով, 10 վարկյանից ավել մնացի Հ1 ալիքի վրա:  Պիտի ասեմ, որ պարբերաբար թողարկումներին հետևելու ընթացքում, բազմիցս ցանկություն է առաջացել, անդրադառնալու ”քասթինգների” այդ երևույթին, բայց դե մտածում էի. ”Դե լավ է, իբր ամեն ինչ իրա տեղում ա, հիմա էլ մնացել ա քասթինգները դզվենու վսյո…Երգրում նախագահի թեկնածուի դեֆիցիտ ա, ես նստեմ քանսթինգ- շոուների մասին մտածեմ՞”: Բայց հետո հիշեցի, Շոպենհաուերի այն միտքը, որ ասում ա ”Եթե ուզում ես լավ նախագահական ընտրություններ, նախ ունեցի լավ քասթինգներ”, այսինքն էդ քասթինգն էլ ընտրություն ա էլի, պռոստը մի տեղ նախագահ են ընտրում, մի տեղ դերասան: Ու հենց էս մտքի վրա մի դող անցավ մարմնովս. ”Տեր աստվա՜ծ… ինչ նման են մեր նախագահական ընտրությունները, մեր քասթինգ-շոուների՜ն… Չես իմանում ուր են գնում, չես իմանում ինչ են ուզում, ով ում հետ ա, ինչի համար՞”:

Իսկ եթե ավելի լուրջ՝ պարզապես հաղորդումներից մեկում, մի տաղանդավոր մասնակցի տեսա, որը ուներ մեծ պոտենցիալ, լուրջ դերասան դառնալու ու խղճացի: Խղճացի, որ փչացնում են երեխային՝ բառիս թատերական իմաստով: Հիմա մանրամասն եմ:

Առաջին հարցը, որ ինձ հուզեց, այն էր թե ինչ է սպասվելու հաղթողին՞: Փոքր ինչ recherche-ի արդյունքում պարզեցի հետևյալը՝ ”<<Դեպի կինո>> հեռուստանախագիծը նպատակ ունի բացահայտել տաղանդավոր մարդկանց, միաժամանակ  հնարավորություն ընձեռել  զարգացնելու  իրենց հմտությունները և այն կատարելագործել Հոլիվուդում”: Կարծում եմ գոնե կինոին ու թատրոնին ծանոթ մարդիկ, կհամաձայն են, որ սա մեղմ ասած անհասկանալի է: Նախ ինչ ասել է ”Հոլիվուդում՞”, այնտեղ ինչպես ամենուրեք կան հարյուրավոր ակադեմիաներ, որոնց մի մասը, բնավ լուրջ ինստիտուտներ են, միուս ու մեծ մասը դիլետանտներ: Քավլիցի, համարենք, որ հաղթողին բախտ է վիճակվելու ասենք սովորել Lee Strasberg Institut-ում, դրանով խնդիրը սակայն չլուծվեց: Բացատրեմ թե ինչու:

Նախ… Հաղորդման վերնագիրն է ”Դեպի Կինո”, այսինքն դերասան են կերտում կինոյի համար: Էստեղ հենց առաջին աբսուրդն է, քանզի կինոն դա դերասանական արվեստ չէ, կինոն դա ռեժիսուրային արվեստ է: Թատրոնի բեմում է, որ զարկերակը միշտ մնում է դերասանը, սակայն կինոյում, անգամ ամենահանճարեղ դերասանների խաղի դրվագում, զարկերակը միշտ ռեժիսորն է: Եվ Ֆելինին և Անտոնիոնին շատ հաճախ դերասաններին ընտրում էին փողոցից՝ պատահական մարդկանց: Լուչիանո Վիսքոնթիի գլուխգործոց համարվող “La terra trema” ֆիլմում, խաղում էին բացառապես սիցիլիացի ձկնորսներ:                                                                                                                           (Հատված ֆիլմից)

Հիմա հաջորդը: Դերասանական վարպետություն սովորելը կամ դերասան դառնալը (չեմ խոսում իծնե հանճարների մասին) դա տարիների արյունոտ ճամփա է, իր շերտերով, էտապներով, փուշ ու տատասքով և մեկ սխալ ցուցում, մեկ սխալ քայլ, մեկ ծափահարում ու մեկ ”բռավո”, իզորու է հավիտյան փչացնել դերասանին, բռնաբարել նրա ինտուիցիան: (Իմիջայլոց սրանք իմ թեզերը չէն, Ստանիսլավսկու, Վախթանգովի, Ստրասբերգի թեզերն են): Եվ երբ մասնակցի ելույթից հետո, որոշ ժյուրիի անդամների  կողմից լսվում էր.”Ապրես…լավ էր…շարունակիր աշխատել…” ու էսպիսի դերասանական արվեստի հետ կապ չունեցող անհեթեթ կարծիքներ, ակամայից սկսում էի խղճալ բոցավառվող աչքերով մասնակից երեխաներին:

Դերասանը մինչև կերպար կերտելը, պիտի հասկանա թե ինչ է նշանակում պիես, պիտի հասկանա թե ինչ է նշանակում խոսք, պիտի հասկանա թե ինչ է նշանակում վերապրում, թե ինչ է անձը, պերսոնաժը, ժամանակը, պատմությունը, մեթոդը, ով է Ստանիսլավսկին, ով Մեյերհոլդը, ով է Բրեխտը,Վախթանգովը, առհասարակ ինչ է թատրոնը և այլն և այլն և այլն…ու էսպես մի 4 տարի: Բայց դե մեր ”տեր վռազ ռեյտինգային գոնշիկները” որոշել են սպլաշնոյ էկռանին մի հատ Վենեցիան հիշեցնող նկար ճպցնել, կողքից մի երկու հատ ջութակ-մութակային ճզվզ քոքել ու ցուցանակները պարզած թինեյջերների օվացիաների ներքո, ”Օթելոյին” բաց թողնել ”Դեզդեմոնայի” վրա:                                                                                                                                                           depi kino           Էստեղ է որ, բռնաբարվում է 15, 16 տարեկան, ՏԱՂԱՆԴԱՎՈՐ երեխայի դերասանական ինտուիցիան, որի պատկերացումները ”խանդից կնոջը խեղդել” երևույթի վերաբերյալ սկսվում են՝ ”Ընենց խաղամ, հանկարծ նախագծից դուրս չմնամ”- ով և ավարտվում են ”Ապրես, լավ տեքստը անգիր էիր սովորել:”-ով:

Տպավորիչ էր ”Համլետից” հետո, հնչած ժյուրիի գնահատականներից մեկը. ”Ճիշտ ա էդքան լավ չէր, բայց զաթո կարաս հպարտանաս, որ երիտասարդ տարիքում Համլետ ես խաղացել, էն էլ հանրայինի եթերում”: Այ ստեղ են ասել ”ой бляяяяя”, յանիմ հանրայինը “Comedy Francaise”-ն ա էլի: Օրվա որ ժամին հեռուստացույցը միացնում ես, մի հատ դարդոտած, renaissance ապրած կույս, ողբում ա:

Մի խոսքով, շատ բան կա գրելու, էլ SMS քվեարկություն (Ի դեպ նախագահականի առումով էլ կարելի ա էդ մեթոդը փորձել), էլ բարձրախոս, էլ հայոց լեզու, էլ անկապ խորհուրդներ, էլ – էլ – էլ – էլ…. էլ չմանրանամ:

Ինչևիցե, կոչ եմ անում բոլոր մասնակիցներին (նամանավանդ որ շատերը նրանցից բավականին տաղանդավոր էին), էդ TV Casting-ները թողեք մի կողմ, եթե ավարտել եք դպրոցը, ընդունվեք որևէ թատերական ինստիտուտ, եթե դեռ դպրոցական երեխա եք, մնացեք պարզապես երեխա ու ապրեք ձեր կյանքը, որ հետագայում ունենաք կյանքի  զգացմունքային օրգանիկ պաշար, որը ամենակարևորն է դերասանի համար:

P.S Էդ Ժյուրիի անդամներից, աչքիս մենակ էն մորուքով տղան էր, որ հասկանում էր գործից, մնացածը ոնց որ սերիալագետ լինեն: :) Վերջում թեմային կից առաջարկում եմ դիտել, Ստանիսլավսկու ”Թարթյուֆի” փորձերից, բացառիկ պահպանված կադրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել