Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանի սպանության գործով որպես պատասխանող կողմ է ճանաչել Ադրբեջանի և Հունգարիայի կառավարություններին։ Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնի կայքը (European Human Rights Advocacy Centre)։
2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի քաղաքային դատարանի դատավոր Անդրաշ Վաշկուտին կարդացել է դատավճիռը, համաձայն որի՝ Ռ. Սաֆարովը ցմահ բանտարկության է դատապարտվում՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի։
Իսկ 2012 թվականին ադրբեջանական խավիարական դիվանագիտության շնորհիվ նրան հանձնեցին ադրբեջանական իշխանություններին, որոնք ներում շնորհեցին մարդասպանին։
Արդբեջանաբնակ պոռնկորդին ինչ ատելությամբ է լցված եղել։ Ատելություն, որը գալիս է ոչ թե տասնամյակներ, այլ դարեր շարունակ։ Ժամանակին փորձեցին ամբողջովին կոտորել ամբողջ արևմտահայերին, ի դեպ, թուրքաբնակ մարդիկ, ի տարբերություն հայաստանաբնակ մարդկանց, շատ կազմակերպված են ու ոտքերը մի մաշիկ կոխած կարող են այնպիսի ոճիրներ իրագործել, որ էլ ասելու չէ։ Կարող ենք փաստել, որ Ադրբեջանն ու Հունգարիան ստոր են պետական մակարդակով։
Պետք է պայքարել և հաղթանակ տանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Այս որոշումը բխում է Հայաստանի Հանրապետության և հայ մարդու շահերից:
Սա հայի արժանապատվության հարցն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել