Վերջին ժամանակաշրջանում Բաքվի բռնապետի վարչակարգը տարբեր լրատվական հարթակներում իսկական քարոզչական գրոհ էր սկսել Ռուսաստանի Դաշնությունում թալիշական սփյուռքի ղեկավար Իսմայիլ Շաբանովի դեմ՝ օգտագործելով ձեռքի տակ եղած հնարավոր գրեթե բոլոր միջոցները և փորձելով հեղինակազրկել վերջինիս, քանի որ թալիշ առաջնորդը հանդես է գալիս Ադրբեջանի անխնա քննադատության և սեփական ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերից:

Չբավարարվելով լրատվական հարձակումներով, ըստ հենց թալիշ քաղաքական գործչի տարածած տեղեկատվության, մի խումբ անհայտ անձինք երեկ գիշեր մուտք են գործել Ի. Շաբանովի՝ Լենքորանում գտնվող պապենական տուն և ահաբեկման ենթարկել վերջինիս տարեց հորը:

Դեպքից հետո ֆեյսբուքյան իր էջում այս հաշվերահարդարը թալիշ ղեկավարը գնահատել է Բաքվի բռնապետի վարչակարգի կողմից «որպես թալիշ ժողովրդի ներկայացուցչի իր և իր ընտանիքի դեմ սանձազերծված պատերազմ»՝ լկտի մարտահրավեր, որն, ի դեպ, «իրենք ընդունում են»:

Ակնհայտ է, որ, այսպես կոչված, Ադրբեջանական Հանրապետության ներսում սոցիալ-տնտեսական լարման պայմաններում Բաքվի բռնապետական վարչակարգը վտանգավոր իրավիճակը կեղծ գործիքակազմով կառավարելու նպատակով ստիպված է հայերիս՝ որպես արտաքին թշնամու արդեն ավանդական դարձած կարծրատիպի շահարկմանը գումարել նաև ներքին թշնամու կերպարը՝ ի դեմս տեղաբնիկ թալիշ ժողովրդի և նրա առաջնորդների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել