- Համբերություն եմ ցանկանում բոլոր զինվորների ծնողներին ու հարազատներին։ Թող զինվորներն անփորձանք ծառայեն ու վերադառնան իրենց օջախները։ Թող մեր Հայաստանը գալիք տարում տնտեսական առաջընթաց ունենա, որպեսզի երիտասարդներն ապրեն ու ստեղծագործեն հզոր ու ապահով երկրում։ 

Հայկազ Քամալյան, պատվո պահակային վաշտի սերժանտական խորհրդի նախագահ, ավագ սերժանտ

♦♦♦
-Սիրելի հայրենակիցներ, սպաներ, զինվորներ, փառապանծ ազատամարտիկներ, ծառայակից ընկերներ, շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ… 2013-ը թող հայկական ԶՈՒ համար լինի նոր ձեռքբերումների տարի։ Առողջություն, հաջողություն եմ մաղթում երկրի սահմաններն անառիկ պահող բոլոր զինվորներին, նրանց ծնողներին։ Հարգարժան ծնողներ, հպարտացեք ձեր որդիներով, քանզի մեր խաղաղ կյանքը ձեր քաջ որդիներն են ապահովում։

Է. Նահապետյան, առաջին դասակի երկրորդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ

♦♦♦
-2013թ. մեր երկրի, մեր ժողովրդի համար խաղաղության, երջանկության տարի թող լինի։ Թող մեր բանակը է՛լ ավելի զարգանա, նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ ունենա։ Թող մեր ծնողների աչքերում միայն երջանկության արցունքներ լինեն, և թող նրանք հպարտանան մեզնով, հիշեն, որ հայրենիքին արժանի զինվորներ են մեծացրել։ Բոլորին խաղաղություն եմ ցանկանում։

Հովհաննես Թորոսյան, պատվո պահակային վաշտի զինվոր, շարքային

♦♦♦
Հայրենիքին, ծնողներին, սպաներին, ծառայակից ընկերներին նմանատիպ մաղթանքներ էին հղել նաև շարքայիններ Ռոման Ավագյանը, Նվեր Պապիկյանը, Արտակ Խաչատրյանը, Անդրանիկ Հարությունյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել