Շնորհավոր ծնունդդ, Հայո՛ց բանակ: «1995թ. հունվարի 28-ին Մասիսում գտնվող մի տարածքում նշում էին Վազգեն Սարգսյանի մարտընկեր, Հուսիկ Բաղդասարյանի ծննդյան տոնը: Ներկա էին Հայաստանի զինվորական վերնախավի գրեթե բոլոր ներկայացուցիչները, այդ թվում և՝ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը և Պետնախարար Վազգեն Սարգսյանը, նախարարի տեղակալներ, զորամասերի հրամանատարներ: Խոսք գնաց, թե որ օրը պետք է համարել բանակի ծննդյան օր: Մի մասը պնդում էր, որ դա պետք է լինի սեպտեմբերի 2-ը, քանի որ այդ օրը ստեղծվել է Հատուկ գունդը, և հիմնավորում էին, որ դա է եղել կանոնավոր բանակի հիմքը, մյուսները Հատուկ գունդը համարում էին ՆԳՆ համակարգի զորամիավորում և չէին ցանկանում, որ այն նույնացվի բանակի հետ, և բանակի ստեղծման օր էին համարում Պաշտպանության նախարարի նշանակման օրը՝ ասելով, որ եթե երկրում կա Պաշտպանության նախարար, կա նաև բանակ: Մի մասն էլ կողմ էր, որ բանակի ստեղծման օր համարվի հունվարի 28-ը: Երբ վեճը թեժացավ, ներկաներից մեկը որոշեց զրույցը շեղել այլ թեմայի ուղղությամբ և ասաց, որ այսօր մենք հավաքվել ենք՝ նշելու Հուսիկի ծնունդը:

Վազգենը միանգամից վեր կացավ ու ասաց՝ եթե այսօր Հուսիկի ծնունդն է, ուրեմն նաև հայկական բանակի ծննդյան օրն է: Շնորհավոր ծնունդդ, Հայո՛ց բանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել