Հունաստանն ու Իսրայելը ևս «միացան» Ռուսաստանին: Հունաստանի և Իսրայելի պաշտպանության նախարարները մեղադրել են Թուրքիային «Իսլամական պետությանն» աջակցելու մեջ: Աթենքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը մեղադրել է Թուրքիային «Իսլամական պետությունից» նավթ գնելու և դրանով իսկ ահաբեկչությանը նպաստելու մեջ: Այս հայտարարությունն ուշագրավ է երկու տեսանկյուններից: Նախ` առաջին անգամ է, որ Իսրայելը պաշտոնական նման բարձր մակարդակով մեղադրանքներ է ուղղում Թուրքիային: Երկրորդը` Իսրայելն այս ընթացքում ոչ պակաս ստացել է նույն «Իսլամական պետության» կողմից վաճառվող նավթի մի որոշ մասը հենց Թուրքիայի միջոցով:
Այս հայտարարությունը հակասում է նաև վերջին շրջանում իսրայելա-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող լատենտային գործընթացներին ու հնարավորություններին: Ինչևէ, Թուրքիայի շուրջ օղակը գնալով սեղմվում է, իսկ թուրքական իշխանությունների համար ավելի է բարդանում «կեղտոտ ջրերից» դուրս գալու հնարավորությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել