Արդեն առօրեական է դարձել այս կամ այն լրատվամիջոցի կողմից գողականների հայաստանյան մուտքն «ավետելը»:

Հասկացանք, որ հասարակությունը սկսել է ավելի շատ գողականների, տարատեսակ ռազբոռկաների, վթարների մասին հետաքրքրվել, քան, ասենք, Հաայստանի մշակութային անդրադարձի, սակայն դա դեռ չի նշանակում, որ լրատվամիջոցները պետք է հանրությանն ամեն անգամ «տեղյակ պահեն» գողերի անցուդարձի, միջոցառումների, ծախսած գումարների մասին:

Ի վերջո, լրատվամիջոցների նյութերը բնութագրում են կոնկրետ լրատվամիջոցի խմբագրի հոգեկերտվածքը: Հերիք է, ամոթ է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել