Այսօր էլ ոչ տարել, ոչ բերել, մեր ընդդիմության վերջին ճրագը հայտարարել է․ «Առաջին անգամ միջազգային պրակտիկայում ընդունվել է ձևակերպում, որ Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի այլ տարածքները»։

Սա ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ընդունված հակահայկական բանաձի մասին է։ Բանաձևին ու ԵԽԽՎ-ին կանդարդառնամ ստորև, բայց Աստծու սիրուն, Զուրաբյանը այս մոլորակի՞ց է։ Ո՞նց թե սա առաջին միջազգային պրակտիկայում ընդունված ձևակերպումն է, որ ՀԱյաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի այլ տարածքներ։

Հավանաբար Զուրաբյանը տեղյակ չէ, որ ժամանակին ՄԱԿ-ն է 4 նման բանաձևեր ընդունել, որոնցում կոչ է անում Հայաստանին դուրս բերել զորքերը «Ադրբեջանի» հողերից, էլ չխոսեմ, թե քանի նմանօրինակ ձևակերպումներ են ընդունվել ասենք Իսլամական համագործակցության գոնգրեսում, կամ էլ ՎՈւԱՄ-ում։ Թե՞ ըստ Զուրաբյանի դրանք միջազգային պրակտիկա չեն ներկայացնում իրենցից։

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ին ու ընդունած բանաձևին․ ղալլաթ են արել ու մերոնք որ մի քիչ քթի ծակ ունենան՝ գրողի ծոցը կուղարկեն թե՛ բանաձևը, թե՛ ԵԽԽՎ-ն։ Գնացել մտել են օձերի կծիկի մեջ ու դիվանագիտական բ արոյական հաղթանակներ են տանում։ Ու որ իմանամ այդ բանաձևերից ինչ որ ռեալ բան է փոխվում դեպի լավը, կամ էլ վատը՝ այլ հարց է, բայց իրականում ԵԽԽՎ-ն կներեք, բայց տուֆտա ու ոչ մի իրական նշանակություն չունեցող կառույց է, իսկ դրա ոչ մի բանաձև պարտադիր իրավաբանական ուժ չունի։ Էն է որ Ադրբեջանի բերանը լեզու ենք դնում, իսկ նրանց կլիենտներին հնարավորություն տալիս փողեր աշխաթել մազութլենդի հաշվին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել