ՃՈ տեսուչները մեքենայով թաքնվում են, որպեսզի ճանապարհի խուճուճ հատվածում որսան իրավախախտ վարորդին, մինչդեռ, իմ կարծիքով, ոստիկանի ֆունկցիան իրավախախտումը կանխելն է, և նրանք պետք է իրենց ներկայությամբ վարորդի համար զգոնության հիմք հանդիսանան:
Պետության երաշխավորությամբ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունն իր տեսանկարահանող ու արագաչափ սարքերը տեղադրել է թակարդային տեղերում և ոչ թե կանխում է իրավախախտումները, այլ շահույթ հետապնդելու նպատակով խախտումներ է արձանագրում:
Վարորդներն էլ առիթը բաց չեն թողնում ամեն հնարավոր պայմաններում օգտագործել զանազան հնարքներ՝ խուսափելու համար տեսանկարահանող սարքերից և արխային խախտումներ անելու բերկրանքն են վայելում:
Հասուն կինը, երկու մանկահասակ երեխաների ձեռքից բռնած, հատում է 6 շարքանի բանուկ պողոտան, մինչդեռ մի տասը մետր այն կողմ գետնանցում կամ վերնանցում կա...
Ինչ-որ բան սխալ է ՀԱՅ ժողովրդի ու ՀԱՅԱՍՏԱՆԻ ներկայում...
Բարոյահոգեբանական զարգացման անհրաժեշտություն կա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել