ԵԽԽՎ-ն չընդունեց «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» հակահայկական բովանդակությամբ բանաձևը: Սա, ըստ էության, Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ խորն անվստահության առհավատչյան էր: Տարիներ շարունակ այս երկիրը յուր ավագ եղբոր աջակցությամբ տարաբնույթ զարտուղի ճանապարհներով փորձել է այս մարմինները դարձնել իրենց նենգ շահերի սպասարկման հարթակներ: Այս անգամ չստացվեց և չի ստացվելու նաև առաջիկայում: Ադրբեջանի իշխանությունները կորցնում են իրենց դեմքը որևէ կերպ փրկելուն ուղղված աջակցության վերջին փշրանքները: Սպասենք հերթական ֆիասկոներին... Ինչ խոսք, պետք է արժանին մատուցել մեր պատվիրակության անդամներին և բոլոր նրանց, ում նպատակամետ և հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ապահովել հակահայկական բանաձևի ձախողումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել