Մի խանութ կար, որտեղ վաճառում էին կենդանիներ: Մի օր վաճառողը այդ խանութի դռան վրա կպցրեց մի թերթ, որի վրա գրված էր «Վաճառում եմ կատվի ձագեր»: Բնականաբար այս լուրը բոլոր երեխաներին շահագրգռեց, և 2 ժամ անց խանութ մտավ 10 տարեկան մի տղա: Նա հարցրեց, թե ի՞նչ արժեն կատվի ձագերը:
- 3000-ից մինչև 6000 դրամ,- պատասխանեց վաճառողը:
Տղան գրպանից հանեց բոլոր կոպեկները, ինչքան որ ուներ: Բայց նրա մոտ ընդամենը 450 դրամ էր:
- Հիմա իմ մոտ այդպիսի գումար չկա,- հուսահատ պատասխանեց տղան,- միգուցե՞ դուք ինձ թույլ տաք տեսնել այդ կատուներին, հենց հիմա:
Վաճառողը առանց առարկելու արկղից հանեց մլավող կատվի ձագերին և զգուշությամբ նրանց դրեց հատակին: Կատվի ձագերը ուրախությամբ սկսեցին փախչել տարբեր կողմեր: Բայց մի կատվի ձագ տարբերվում էր մնացած կատվի ձագերից, որոնք այդ խանութում էին: Նա կաղում էր:
- Վայ, ի՞նչ է պատահել այս կատվին ,- հարցրեց տղան վաճառողին:
- Նա ծնվել է այսպիսին, ցավոք նա ամբողջ կյանքում միշտ կաղալու է,- պատասխանեց վաճառողը: Տղան անհանգստացավ և ասաց.
- Հենց այս կատվին էլ ես կցանկանայի գնել:
- Քո ինչի՞ն է պետք հիվանդ, ոչ լիարժեք կատու,- զարմացած ուղղեց այդ հարցը տղային վաճառողը և շարունակեց,- Դե... եթե դու այդքան բարեհոգի ես, ուրեմն ես կարող եմ այս ձագուկին պարզապես նվիրել:
- Ոչ, ես պետք է վճարեմ այս կատվի համար: Այս կատուն արժի նույնքան, որքան և մնացած առողջ կատուները: Ես հիմա կբերեմ փողը:
Վաճառողը զարմացած նայեց տղային և ասաց.
- Տղա ջան, դու հիմա ուղղակի չես հասկանում, ոչինչ: Այս կատուն երբեք չի կարողանա լիարժեք շարժվել, խաղալ ինչպես ուրիշ կատուները...

Տղան, այդ ամենը լսելով, բարձրացրեց աջ ոտքի շալվարը: Նա ցույց տվեց վաճառողին իր ոտքը: Այն ահավոր ծռված էր և ամրացված էր մետաղական ինչ-որ սարքավորումներով: Տղան բարձրացրեց աչքերը և ասաց.
- Ես ել երբեք չեմ կարողանա լիարժեք քայլել: Այս կատվի ձագուկին պետք է այնպիսի մեկը, ով կհասկանա իր ցավը, և ով կկարողանա նրան աջակցել:
Վաճառողը ցանկացավ մի կերպ զսպել արցունքները, բայց նրան չհաջողվեց: Արցունքները ինքնըստինքյան էին հոսում վաճառողի աչքերից: Փոքր-ինչ լռելով՝ նա ասաց տղային.
- Իհարկե, դու կարող ես գնել այս կատվի ձագին: Իսկ ես կաղոթեմ, որ բոլոր կատուները ձեռք բերեն սրտացավ տերեր, ինչպիսին դու ես.......

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել