Չնայած նրան, որ 2015-ն անցավ արտաքին տնտեսական շուկայի անկայունության և տնտեսական ցնցումների ներքո, բայց և այնպես անցյալ տարին տանուլ տված չի կարելի համարել: Օրերս ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2015 թվականի հունվար-նոյեմբերի նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։

Ըստ վերը նշված հրապարակման՝ 2015-ին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014 թվականի համեմատ կազմել է 103.1: Այսինքն՝ տնտեսական ակտիվությունը տարվա կտրվածքով աճել է 3.1%-ով։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 5.2%-ով և կազմել 1 տրիլիոն 327 միլիարդ դրամ։
Գյուղատնտեսությունը տարին փակել է 11.7% երկնիշ աճով, գյուղոլորտի արտադրանքի ծավալը 2015-ին գերազանցել է 1 տրիլիոն դրամը։

Ծառայությունների ոլորտի աճը կազմել է 2.7%, ծավալը՝ 1 տրիլիոն 188.9 մլրդ դրամ։
Տարվա կտրվածքով շինարարության ոլորտը նույնպես կարողացել է հաղթահարել անկումը և գրանցել 0.3% աճ (ծավալը՝ 457.2 մլրդ դրամ)։

Հարկ է նշել, որ անկում է գրանցվել միայն ներքին առևտրաշրջանառության գծով։ 2015-ի ընթացքում ներքին առևտրի ծավալը կազմել է 2 տրիլիոն 282.2 մլրդ դրամ, ինչն 8%-ով ցածր է 2014 թվականի ցուցանիշից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել