Մի քանի օր առաջ ավարտեցի «Пиар Содома» գիրքը, գրքում մի դրվագ կար, որտեղ նկարագրվում էր երկու օտարերկրացու մուտքը մեր մայրաքաղաք, և թե ինչպիսին է այն ընկալվում օտարի աչքերով: Խոսքը մասնավորապես սակավաթիվ քայլող մարդկանց մասին էր, ու նկարագրի մեջ մռայլություն կար: Որոշել էի այս դրվագի մասով մի քիչ քննադատել գրքի հեղինակին, մինչև որ ինքս չկենտրոնացա ու սկսեցի նայել ոչ թե փողոցներին, այլ մայթերին: Եթե սրանից 10-15 տարի առաջ Երևանում եռում էին մայթերը, ապա այսօր եռում են փողոցները՝ դատարկելով մայթերը: Մեքենաների թվի աննախադեպ աճը բերել է մայթերի դատարկմանը, սրան էլ գումարած՝ մեր տներում համացանցի տարածումն ու ինտերնետ հեռուստատեսության զարգացումը մարդկանց կապել են բազմոցներին: Այս երևույթը նկատելի է հանրապետության ողջ տարածքում, մենք դադարում ենք զբոսնել ու վերագտնել մեր տեղը մայթերին, մենք դուրս ենք եկել փողոց, իսկ քաղաքները գեղեցիկ են մարդկանցով, ավելի շատ ժպտացող ու կյանքով լեցուն մարդկանցով ու ոչ թե մեքենաների բազմազանությամբ ու քանակով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել