Աղցան Ամանորյա Մոմեր

Բաղադրությունը

8 հատ ծովախեցգետնի ձողիկներ,
1 տուփ եգիպտացորեն,
կես տուփ առանց կորիզի զեյթուն,
50-70 գր. խաշած բրինձ,
մայոնեզ:

Զարդարելու համար`
դեղին, կարմիր բիբար,
նռան հատիկներ,
մաղադանոս,
եգիպտացորենի հատիկներ, զեյթուն:

Պատրաստման եղանակները

Ծովախեցգետնի ձողիկները, զեյթունը մանրացնել:
1-ինը դնել մանրացված ծովախեցգետնի ձողիկները և մայոնեզ քսել ,
2-րդ հերթին եգիպտացորենը և մայոնեզ քսել,
3-րդ՝ զեյթյունը և կրկին մայոնեզ քսել,
4-րդ՝ խաշած բրինձը և աղցանը մայոնեզով պատել:

Զարդարել ինչպես պատկերված է նկարում: Կարող եք ցանկացած տեսակի աղցան զարդարել այս կերպ:

Աղցան Ամանորյա Մոմեր

Աղցան «Ամենից Լավը»

Բաղադրությունը

ծովախեցգետնի ձողիկներ 250գր
պահածոյացված անանաս 1 տուփ
հոլանդական պանիր
եգիպտացորեն 200գր
ձիթապտուղ 2-3 հատ

Պատրաստման եղանակները

Ծովախեցգետնի ձողիկները կտրատել (ինչպես կցանկանաք), ավելացնել կտրատված անանասը, այնուհետև եգիպտացորենը, վրան բարակ շերտերով կտրատել ձիթապտուղը և ավելացնել քերած պանիրը: Համեմել աղով և պաքսիմատով: Եվ ավելացնել մայոնեզ:


Աղցան «Ալեքսանդրիա»

հոլանդական պանիր 300 գրամ

սև հաց 1 հատ

կիտրոն 1 հատ

մայոնեզ

խաշած ձու 4 հատ

անկորիզ ձիթապտուղ 1 հատ

կանաչի

ծովախեցգետնի ձողիկներ 300 գրամ

սխտոր 1 պճեղ

Պատրաստման եղանակը

Սկզբում  կտրատում ենք խաշած ձուն և կիտրոնը, լցնում իրար վրա: Վերցնում ենք մի քիչ մայոնեզ, մայոնեզի մեջ ճզմում սխտորը և ավելացնում կիտրոնի ու ձվի վրա: Այսպես ստանում ենք առաջին շերտը: 2-րդ շերտի համար մեզ անհրաժեշտ է անկորիզ ձիթապտուղ:Կտրատում ենք անկորիզ ձիթապտուղը, ավելացնում մի քիչ մայոնեզ, բայց առանց սխտորի: Սա էլ 2-րդ շերտն էր: 3-րդ շերտի համար մեզ անհրաժեշտ է սև հացից պատրաստված պաքսիմատ: Այս ամենը լցնում ենք 2-րդ շերտի վրա և ավելացնում մայոնեզ: Այնուհետև այս ամենի վրա ավելացնում ենք կլոր կամ խորանարդաձև կտրատված խովախեցգետնի ձողիկները (այդպես ենք կտրատում, որ չկոտրվեն): Վրան ավելացնում ենք քերած հոլանդական պանիրը ր լցոնում մայոնեզով: Իսկ կանաչիով զարդարելը արդեն ըստ ճաշակի:

ԱՂՑԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱ

Աղցան «Արքայախնձոր»

Բաղադրությունը

Անհրաժեշտ պարագաները.
2-3 միջին մեծության կարտոֆիլ
300-400 գր հավի կրծքամիս
150 գր ընկույզ (ամբողջական, չվնասված)
3 ձու
100 գր պանիր
4-6 հատ մարինացված վարունգ
0,5-1 գլուխ սոխ
կանաչ սոխ
մայոնեզ
աղ, բիբար

Պատրաստման եղանակները

Կարտոֆիլը լվանալ, կեղևով եփել, հովացնել, կեղևը մաքրել, անցկացնել խոշոր քերիչով: Ձվերը պինդ խաշել, հովացնել, մաքրել կեղևը և նույնպես անցկացնել խոշոր քերիչով: Հավի միսը եփել, հովացնել, միսը ոսկորներից առանձնացնել ու մանր կտրատել: Պանիրն անցկացնել քերիչով, վարունգները մանր, խորանարդաձև կտրատել, սոխը մաքրել ու մանր կտրատել:

Ստացված բաղադրիչներից յուրաքանչյուրը համեմել աղով և բիբարով, ապա դասավորել օվալաձև ափսեի վրա հետևյալ շերտերով.

1. կարտոֆիլ,
2. մայոնեզ,
3. սոխ,
4. հավի մսի կեսը,
5. մայոնեզ,
6. մարինացված վարունգ,
7. հավի մսի մնացած մասը,
8. մայոնեզ,
9. պանիր,
10. ձու:

Աղցանի վերին շերտը պատել մայոնեզով, վրան խիտ դասավորել կիսած ընկույզները, և աղցանի մի ծայրը զարդարել կանաչ սոխով` արքայախնձորի պոչի նման, ինչպես նկարում է:

Ի դեպ, ընկույզի փոխարեն կարելի է նաև աղցանի ձևավորման համար օգտագործել կտրատած սունկ:

ԱՂՑԱՆ ԱՐՔԱՅԱԽՆՁՈՐ

Աղցան «Ցեզար»

Բաղադրությունը

4 բաժնի համար անհրաժեշտ է`
Հավի դոշ-400 գրամ
Հազարի տերևներ-1կապ կամ 300 գրամ
Հոլանդական պանիր-200 գրամ
Հացի կտորներ-100 գրամ
Մայոնեզ
Ձեթ
Սխտոր
Սև պղպեղ
Աղ

Պատրաստման եղանակը

Հավը կտրատել փոքրիկ խորհանարդների տեսքով և կարմրացնել ձեթի մեջ: Հավի կտորների հետ ձեթի մեջ ավելացնել 2 կտոր սխտոր,որպեսզի այն իր բույր տա հավի մսին: Կտրատել հազարի տերևները: Կարմրացրած հավի կտորները ավելացնել հազարի տերևնեիր վրա,վրան լցնել մայոնեզը,քերած պանիրը: Համեմել աղով և պղպեղով:Մատուցելուց առաջ ավելացնել չորահացերը: Չորահացերը կարելի է և պատրաստի գնել ,և պատրաստել: Պատրաստելու համար վերցնում ենք սպիտակ հացը, վրան քսում ենք սխտոր,կտրատում ենք խորհանարդիկների ձևով և տապակում ենք ձեթի մեջ: Տապակելուց հետո հանում ենք և դնում ենք անձեռնոցիկի վրա, 5րոպե թողնելուց հետո այն կարող ենք ավելացնել աղցանին:


«Խրթխրթան աղցան»

Բաղադրությունը

600 գր ապխտած հավի միս (կամ տավարի միս)
մարինացված կանաչ ոլոռ (400գր)
200 գր հաց
բուսայուղ
մայոնեզ

Պատրաստման եղանակը

Հացը կտրտել խորանարդիկներով: Տապակել բուսայուղի մեջ մինչև ոսկեգույն դառնալը:

Ապխտած մսից հեռացնել կաշին, առանձնացնել ոսկորները, միսը մանր կտրատել:
Խառնել կանաչ ոլոռը, միսը, հացը (ցանկալի է այն ավելացնել մատուցելուց առաջ` խրթխրթան լինելու համար): Ավելացնել մայոնեզը:

 

Ամանորյա համեղ աղցան: Խրթխրթան աղցան

«Շերտավոր աղցան»

Բաղադրությունը

2 հատ խաշած բազուկ
3 հատ խաշած գազար
2 հատ խաշած կարտոֆիլ
2 հատ խաշած ձու
100 գր. պանիր
1 հատ թթու խնձոր
2 պճեղ սխտոր
մայոնեզ
1 հատ սոխ
աղ

Պատրաստման եղանակը

Աղցանի առաջին շերտը դնել քերիչով անցկացված կարտոֆիլը, մի քիչ մանրացված սոխ տարածել և յուրաքանչյուր շերտի արանքում քսել մայոնեզ: Երկրորդ շերտը դնել քերիչով անցկացված բազուկը, մի քիչ մանրացված սխտոր, մի քիչ աղ և կրկին մայոնեզել: Այնուհետև քերիչով անցկացված գազարը հետո մայոնեզ: Նույն հերթականությամբ խնձորը, հետո մայոնեզ: Վերջում ավելացնել քերիչով անցկացված պանիրը, ձուն և աղը ըստ ճաշակի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել