ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարվա տնտեսական ակտիվությունը կազմել է 3.1%:

Խոսելով տնտեսության տարբեր ոլորտներում արձանագրված ցուցանիշների մասին՝ պետք է նշել, որ նախորդ տարվա գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն աճել է 11.7%-ով:

Տնտեսության զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցող արդյունաբերական ոլորտում արտադրության ծավալներն աճել են 5.2 %-ով: Ընդհանուր առմամբ 7.7%-ով աճել է միջին ամսական աշխատավարձը:

Հրապարակված տվյալների համաձայն՝ 0.6%-ով աճել է էլեկտրաէներգիայի արտադրությունը:
Դրական միտում է եղել նաև շինարարության ոլորտում: Նախորդ տարի աճը կազմել է 0.3%:
Համաձայնենք, որ համաշխարհային տնտեսական դաշտում առկա մարտահրավերների պայմաններում սա բավականին դրական արդյունք է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել