Մինչև Երևանում վարորդներն ու հետիոտները «սահում» են երևանյան փողոցներով, քաղաքապետարանի անձնակազմը «զբաղված» է ֆեյսբուքում նյույորքյան ձմեռվա լուսա-տեսանյութերի տարածմամբ:
Այս երիտասարդների միակ ասելիքն այն է, որ ԱՄՆ-ի նման երկրում ևս որևէ մեկն ապահովագրված չէ նման իրավիճակներից:

Շատ պարզունակ են. քաղաքապետարանը Երևանում տեղացած ձյունը համեմատում է ԱՄՆ-ում տեղացածի հետ:

10 օր շարունակ քաղաքապետարանի մեծուփոքր չինովնիկները պնդում էին, որ մենք՝ քաղաքացիներս, չենք նկատում քաղաքում օր ու գիշեր աշխատող տեխնիկան, և որ քաղաքապետարանը «հերոսական» ջանքեր է գործադրում:

Ու հանկարծ 2016-ի առաջին աշխատանքային օրը քաղաքացիների դժգոհությանն է միանում նաև քաղաքապետը՝ աջ ու ձախ խիստ նկատողություններ բաժանելով: Դա ոչ թե սառը ջուր էր քաղաքապետարանի «քարոզչական հետևակի» գլխին, այլ ուղղակի ստորացում էր:

Բայց ինչպես երևում է, քաղաքապետարանի մի քանի չաչանակներ հետևություններ չարեցին ու մինչ երեկ մեծ-մեծ փրթում էին, թե պատրաստ են սրան-նրան, այսօր առավոտյան երևանցիները սահելով էին այս կամ այն վայր տեղափոխվում, ու սա այն դեպքում, որ ձյան մակարդակը քաղաքի տարբեր վայրերում մի քանի սմ-ի է հասնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել