Ես, իհարկե, հասկանում եմ, որ «Հայաստան» ու «արդյունավետ աշխատող ծառայություններ մատուցող խոշոր ընկերություն» ասվածները հականիշներ են, բայց այն, ինչ անում է ՀԷՑ-ը, պարզապես հանցագործություն է մարդկության դեմ։ Դեռ սկի 4 շաբաթ չի անցել 2016-ից, բայց մենակ մեր թաղամասում արդեն առնվազն 2 անգամ լույսերը տարել են (ասում եմ մենակ էն դեպքերը, երբ ես տանն եմ եղել, ու առավոտյան են անջատել, իսկ ընդհանուր, եթե չեմ սխալվում, 4 անգամ ա եղել)։

Ասենք՝ հետո՞։ Էս ի՞նչ ձև ա, էս ի՞նչ փնթիություն ա։ Փեշով փող եք կթում մեզանից, Երևանում հոսանքի գինն արդեն հավասարվել ա Մոսկվայի թանգաբազառ գնին։ Դժվա՞ր ա ապահովիչներ առնել, հին սարքավորումներն էս ընթացքում թարմացնել ու ընդհանրապես վերանայել ձեր գործելաոճը։ Թե՞ ՀԷՑ-ում անկեղծորեն հավատում են, որ ժողովուրդը փողոց էր թափվել զուտ Բիբինի պատճառով կամ էլ անգամ անասուն շռայլության համար։ Չէ, ախպեր, սաղ բազարն էլ նրանում էր, որ համեմատելով ստացվող ծառայությունների ընկնող որակն ու դրանց դիմաց գանձվող աճող վճարները՝ մարդու մոտ կոգնիտիվ դիսոնանս ա առաջանում։

Ինչ վերաբերում ա Բիբին ու անԲիբին ՀԷՑ-երի համեմատականին, պետք ա խոստովանեմ, որ եթե հիմա ամիսը 4-5 անգամ են հոսանքազրկում, ապա Բիբինի ժամանակ 4-5 անգամ հոսանքազրկումը լինում էր 4-5 ամսում։ Ձեռ ե՞ք առնում ժողովրդին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել