Օքսֆորդի համալսարանի էվոլյուցիոն հոգեբանության պրոֆեսոր Ռոբին Դուբնարը* ֆեյսբուքյան ընկերների մասին ուսումնասիրություն է արել։ Ու ոչ մի լավ բան չի ասում։ Ըստ պրոֆեսորի՝ մարդկանց ֆեյսբուքյան ընկերների մեծամասնությունն ընդհանրապես չի մտածում մյուսների մասին։ Անգամ կարեկցանք չկա, եթե մարդը հայտնվել է դժբախտության մեջ ու գրել է դրա մասին։
Մարդիկ հարյուրավոր ֆեյսբուքյան ընկերներ ունեն, սակայն կարող են հույս դնել միայն մի քանիսի վրա՝ հիմնականում նրանց, ում անձամբ ճանաչում են։
Միջին վիճակագրական ֆեյսբուքյան օգտատերն ունի մոտ 150 ընկեր, որոնցից միայն 14-ը քիչ թե շատ կկարեկցեն նրան։

Էս էլ պրոֆեսորի կարծիքը ֆեյսբուքի մասին։

* Սա կարծես թե էն «բրիտանացի գիտնականներն ասում են» տարբերակը չի։ Էս մարդն իրականում կա, հոգեբանության պրոֆեսոր է, բայց այ ուսումնասիրություն իրականում արել է, թե՝ ոչ, չգիտեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել