12583736_1725749374327556_1734288986_nԱրփինե, կան աղջիկներ, ովքեր առաջին ժամադրության գնալիս “ինչ հագնելու” շուրջ երկար չեն ուզում մտածել։ Ներկայանում են իրենց առօրյա հագուստով։  Ասում են՝ ”թող ինձ ընդունի ու ճանաչի այնպիսին, ինչպիսին կամ”, “խելքով կփայլեմ”, “թող չմտածի, որ շատ եմ հետաքրված իրենով”/զավեշտալի է / և այն։ Բայց, ինչպես ասում են, առաջին տպավորություն ստեղծելու  հնարավորություն երկրորդ անգամ չի տրվում։ Ըստ Ձեզ, ինչ պետք է անել առաջին ժամադրությանը պատշաճ ներկայանալու համար։ 
Կարծում եմ՝ առաջին ժամադրությանը ներկայանալու պարտադիր նախապայմաններից մեկն աղջիկների խնամված լինելն է։ Հագուստը բնականաբար շատ կարևոր է, բայց տղաների համար ամենագրավիչը հենց նրա խնամված լինելն է։ Տղաները, կարծում եմ, կրունկի բարձրությանը, հագուստի գույնին այնքան էլ ուշադրություն չեն դարձնում։ Ասում են՝ ժամադրությանը պետք է հագուստի այնպիսի գույն ընտրես, որ տպավորիչ լինի, բայց ես վստահ եմ, որ ավելի լավ է լինել այնքան հետաքրիր ու խնամված, որ հագուստը նույնիսկ չհիշի ։ Թող նայի  քո ժեստերին, միմիկային։ Պճնված  կերպարներ են լինում, որոնց նայում ես ու անդադար մտածում՝ ո՞նց են կարողացել թարթիչներն այսքան  քսել, ինչու են արհեստական մազեր կպցրել։ Ես սթրես եմ ապրում նման բան տեսնելիս։ Ոչ մի տղա, վստահ եմ, չի հավանի։ Ավելի լավ է լինել նուրբ, բնական ու կանացի, այդպես  ավելի գրավիչ կլինեն։

12583683_1725762794326214_1536363002_n

Աղջիկներ էլ կան, որ մտածում են՝ մարմնի վրա որքան բաց տարածք լինի, այնքան ավելի գրավիչ ու գայթակղիչ տեսք կունենան։ Բնական է, որ ուզում են սեքսուալ տեսք ունենալ։ Հետաքրքիր է՝ ի՞նչ կարելի է անել   չափը  չանցնելու, բայց միևնույն ժամանակ գայթակղիչ տեսք ունենալու համար։ Արձակված կոճակ, դեկոլտե, փոքրիկ բացվածք․ ի՞նչ շեշտադրումներ խորհուրդ կտաք անել։
Ես ինքս հենց այդ տարիքային սահմանում եմ գտնվում՝ թինեյջերական, բայց առհասարակ դեմ եմ մինիներին ու բաց զգեստներին։ Դրանք դեպի վուլգարություն են տանում։ Չեմ կարծում, որ տղաներն իրականում հավանում են նման աղջիկներին,  նրանց հարաբերություններն, իմ դիտարկմամբ, երկարատև չեն լինում։12575817_1725763094326184_2081945544_n
Տղան աղջկան հրավիրել է ժամադրության։ Աղջիկը  բացում է զգեստապահարանի դուռն ու սկսում տվայտվել․ “Ինչ հագնել”։ Ի՞նչ խորհուրդ կտաք նրան, ինչը ինչի հետ համադրի ու ինչո՞վ ներկայանա։
Կարծում եմ՝ լավագույն տարբերակը, որ աղջիկները կարող են ընտրել,  մինիմալիստական պարզ ձևվածքով նուրբ զգեստն է։ Այն միանշանակ շատ նրբագեղ կդարձնի աղջկան։ Կերպարը ցայտուն դարձնելու համար այդ մինիմալիստական զգեստը կարող եք համեմել  հետաքրքիր վառ դետալներով։ Եթե թրենդներին նայենք, զգեստը կարող են նույնիսկ բոթասներով կրել, դա ևս հետաքրքիր համադրություն կլինի։
12376502_954408837928548_8417857893815705191_n 

Բայց ցայտուն տոնական զգեստ ոչ մի դեպքում պետք չի կրել։ Գունային առումով մեծ տարբերություն չեմ տեսնում։ Չկա գույն, որ ասեմ՝ չարժե կրել։ Ասում են՝ ժամադրության գնալիս ցանկալի է կարմիր գույն կրել, բայց կան աղջիկներ, ում կարմիր գույնն առհասարակ չի սազում։ Այնպես որ, գույների վրա սևեռվել պետք չէ։ 12576242_1725747064327787_230787068_n

Տաբատն ու առաջին ժամադրությունը  համատեղելի՞ են։
Ես խորհուրդ չէի տա։ Տաբատը կարելի է կրել երրորդ ժամադրությունից հետո; Դա շատ առօրյա տարբերակ է։ Տաբատը կնոջը սպորտային տեսք է հաղորդում,  հենց սկզբից չարժե այդ ոճով ներկայանալ, ավելի լավ է լինել կանացի ու սեթևեթ։
Օրինակ, երբ իմ երկրորդ կեսն ինձ ժամադրության էր  հրավիրում, ես շատ խենթ՝”գժոտ” կերպարներով էի ներկայանում, ուղղակի տաբատ կամ բլուզ երբեք չեմ հագնում։ Իհարկե, վտանգ կար, որ նա ինձ չի հավանի, բայց սիրեց։ Որոշ դեպքերում պետք է ռիսկի դիմել ու հետաքրքիր, խելահեղ համադրություններ ստեղծել։ Բայց, իհարկե, չափի մեջ։ Տղաներ կան, որ պարզ աղջիկներ են սիրում, տղաներ էլ կան, որ, այո, “գժոտ” կերպարներ են նախընտրում։
Շարունակությունն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել