exanak
GalaTV.am-ը գրում է․
Հունվարի 23-ին, ժամը 22.24-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԶԻԼ-130» մակնիշի 12 ՕՕ 318 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները «Սիսիանի ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոմեքենան:
Վերադարձի ճանապարհին հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել նորակոչիկներ տեղափոխվող «ՊԱԶ» մակնիշի 2 ավտոբուս (60 ուղևոր) և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա (2 ուղևոր):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել