Մի բան ասեմ էլի Շենգավիթ ԲԿ ծննդականի մահվան համար մեղադրվող բժշկուհու ձերբակալության վերաբերյալ։ Ես գիտեմ, որ ընկերներիս մեջ կան մարդիկ, ովքեր բարեկամական ու ընկերական կապ են ունեցել մահացած աղջկա հետ, ավելին, ես ոչ միայն դեմ չեմ, այլև խիստ կողմ եմ, որ եթե բժշկուհու մեղքն ապացուցվի՝ պետք է կրի իր պատիժը ողջ խստությամբ և ես բնավ իրա փաստաբանությամբ չեմ ցանկանում զբաղվել, բայց․․․
Բայց բժիշկ կնոջը ձերբակալելը ո՞րս ա։ Ասենք ինքը հանրային վտա՞նգ էր ներկայացնում, թե՞ ինչ որ վտանգավոր ռեցեդիվիստ էր, թե՞ կար իրական ռիսկ, որ կարող է երկրից փախչել․․․ Չեմ հասկանում, թե ինչ արդարացում կարող է լինել էդ կնոջը ձերբակալելու մեջ, առավել ևս, որ նույն օրն էլ բաց թողեցին։ Ու առավել ևս, չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ընդվզում էին այս խափանման միջոցը չեղարկելու դեմ, բայց ժամանակին մի անգամ ծպտուն չհանեցին ասենք Լիսկայի տղու էպոպեաների ժամանակ։
Թող լինի դատավարություն ու դատարանը որոշի, բայց պետք չի մինչև էդ օրենքի ողջ ռեպրեսսիվ պոտենցիալը կիրառել մի մարդու դեմ, ով որքան էլ մեղավոր լինի տվյալ էպիզոդում, հարյուր հատ ուրիշ էպիզոդներում մարդկանց օգնել է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել