Որոշ մթերքներ խորհուրդ չի տրվում օգտագործել մարզասրահ այցելելուց կամ ցանկացած այլ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից առաջ, քանի որ համարվում է, որ դրանք կնվազեցնեն մարզումների արդյունավետությունն ու օրգանիզմը պակաս դիմացկուն կդարձնեն մարզումների ժամանակ:
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այդ մթերքները
Կաթնամթերք
Կաթի ու ոյգուրտի մեջ պարունակվում է շաքար, որը շատ դանդաղ է մարսվում, ինչը կարող է ստամոքսի խնդիրներ առաջացել սպորտով զբաղվող որոշ մարդկանց մոտ: Սակայն դրանք կարելի է խմել մարզումից հետո, քանի որ դրանք կապահովեն Ձեզ սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրերի անհրաժեշտ քանակությամբ՝ դրանով իսկ նպաստելով ուժերի վերականգմանը:
Ալկոհոլ
Ալկոհոլը դանդաղեցնում է կոորդինացիան ու մկանային թելիկների ակտիվացումը: Բացի այդ՝ այն նպաստում է նաեւ օրգանիզմի ջրազրկմանը:
Ընկույզ ու չիր
Այս մթերքները լավ ընտրություն են այն մարդկանց համար, ում երկարատեւ ծանրաբեռնվածություն է սպասվում: Արեւածաղիկը, ընկուզեղենը, չիրը բջջանյութ են պարունակում: Սակայն, իրականում դրանք պետք է օգտագործել մարզումներից անկախ, քանի որ դրանք ծանրաբեռնում են աղեստամոքսային համակարգն ու խնդիրեր առաջ բերում:
Տապակած մթերք
Մեծ քանակությամբ ճարպ պարունակող մթերքները շատ երկար են յուրացվում օրգանիզմի կողմից, քանի որ այդօրինակ մթերքները դժվարությամբ են քայքայվում մոլեկուլների, եւ մեր օրգանիզմը հավելյալ էներգիայի կարիք է ունենում:
Ավոկադո
Ավոկադոն բազմաթիվ օգտակար ու սննդարար նյութեր է պարունակում, սակայն դրանց հետ մեկտեղ պարունակում է նաեւ թելիկներ ու ճարպ, որոնք ամենեւին էլ պետք չեն մարզասրահ այցելելուց առաջ: Այս միրգն ավելի լավ է օգտագործել մարզումերից հետո վերականգնվելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել