Հիսուս ասում է.
-Ոչ ոք երկինք չի ելել, բացի Մարդու Որդուց, որ իջավ երկնքից, և որ երկնքում է։ Եվ ինչպես որ Մովսեսն անապատում բարձրացրեց պղնձե օձը, նույնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի նա, ով հավատում է նրան, հավիտենական կյանք ունենա. քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա. որովհետև Աստված իր Որդուն աշխարհ ուղարկեց ոչ թե նրա համար, որ դատապարտի աշխարհը, այլ որպեսզի փրկի աշխարհը։ Ով հավատում է նրան, չի դատապարտվի, իսկ ով չի հավատում նրան, արդեն իսկ դատապարտված է՝ Աստծու միածին Որդուն չհավատալու համար։
-Եվ դատապարտությունն այս է. լույսն աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև չարություն էին գործում։ Ով որ չար գործ է կատարում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Սակայն ով որ կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի լինի, թե իր գործերը կատարված են Աստծու կամքի համաձայն։
(Հովհաննեսի ավետարան 3:13-21)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել