Նախկին ընդդիմադիր լրագրող, այնուհետև՝ Ադրբեջանի ճնշման գործիքների ներգործությամբ ձեռնասուն դարձած Էյնուլա Ֆաթուլաևի գրած հոդվածներն իր իսկ ղեկավարած կայքում ճանաչվում են վերնագրից:

Այսօրվա հոդվածն, օրինակ, ունի «Չինովնիկները սխալվում են, նախագահն ուղղում է» վերնագիրը: Պարզ է, որ չինովնիկը չինովնիկ է, պաշտոնյաների դասից, որոնց մեծամասնությունը հայտնվել է Իլհամ Ալիևի խիստ քննադատության թիրախում, նախագահն էլ նախագահ է՝ ազգի հայրը, ով հայրաբար, երբեմն՝ ապտակի միջոցով, կարգի է հրավիրում և ուղիղ ճանապարհ վերադարձնում շեղում թույլ տվածին: Հայրաբար ի՞նչն է ուղղել այս անգամ Ադրբեջանի նախագահը:

Նախօրյակին փակվել է ադրբեջանական հեռուստատեսության հանրաճանաչ հաղորդումներից մեկը՝ «Միրշահինի ամփոփումը»: Փակողն էլ Էյնուլայի կարծիքով՝ իրեն սահմանադրությունից դուրս դրած և տխրահռչակ գլավլիտի դեր ստանձնած հեռուստառադիոհեռարձակման խորհուրդն է՝ հանձին դրա նախագահ Նուշիրևան Մահերամլիի: Որպեսզի իր ընթերցողին ամեն ինչ պարզ լինի, Էյնուլան այս Միրշա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել