Մի բաժակ ջուրը, ասպետն ու ասպետուհին

Երեկ ամենաօգտագործված բառակապակցությունն աղի բլիթն է: Բոլորն ուզում են իրենց երազանքների ասպետին կամ ասպետուհուն տեսնել: Մի խոսքով, մեր երկրորդ կեսերին արդեն կա՛մ ՖԲ-ում ենք ման գալիս, կա՛մ երազներում: Իրական կյանքը ետին պլան է մղվում տարեցտարի: Մի՛ հուսահատվեք, եթե երազում Ձեզ ջուր չեն տվել, գտեք մեկին, ով իրական կյանքում կբռնի Ձեր ձեռքը յուրաքանչյուր պահի: Շնորհավորում եմ սիրահարներին:

Ոնց հասկանում եմ՝ Ալեքսանդր Թամանյանը հեչ ճարտարապետ չի եղել: Մտքով առհասարակ ոչ մի նորմալ կառույց չի անցել, ու, ըստ երևույթին, անիմաստ հատակագիծ է գծել, թե չէ ինչպե՞ս կբացատրեք, որ Նարեկ Սարգսյանն իրենից հետո սաղ ձևափոխում է: Ա՛յ ախպեր, հին վախտերն Արամ Մանուկյան ունեինք, նոր ժամանակահատվածում էլ ունեցանք, մարդիկ հռչակագիր կարդացին: Մի Նարեկ Սարգսյանն ի՞նչ էր, որ 100 տարի առաջ չունեինք:

Կադիրովի ելույթից հետո շատերը դուրս եկան նրա դեմ, շատերն էլ սկսեցին տեսանյութեր պատրաստել՝ ի պաշտպանություն Կադիրովի: Աշխարհում նավթը թանկանում-էժանանում է, ռուսական ռուբլին հավասարվել է 0-ի, ռուսները դեռ հումորի զգացումը չեն կորցրել ու համացանցային պատերազմներ են սկսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել