«Fitch Ratings»-ն ամերիկյան կորպորացիա է, որը հիմնականում հայտնի է որպես ռեյթինգային գործակալություն: Այն համարվում է աշխարհի առաջատար երեք վարկանիշային գործակալություններից մեկը, որի նպատակն է համաշխարհային ներդրումային շուկաներին տրամադրել տեղեկատվություն այս կամ այն երկրի տնտեսության ռիսկերի և առկա տարբեր ցուցանիշների վերաբերյալ:

«Fitch Ratings» միջազգային գործակալությունը հաստատել է Հայաստանի՝ արտարժույթով և ազգային արժույթով դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերը: Ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս դրանք կգտնվեն «B+» մակարդակի վրա, ինչը վկայում է կայունության մասին:

Ըստ գործակալության՝ կայունությունը պահպանվում է մարդկային զարգացման, տնտեսության դիմադրողականության, ներդրումային բարենպաստ միջավայրի, ինչպես նաև կառավարման քաղաքականության շնորհիվ:

Հրապարակված նյութի մեջ խոսվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա տնտեսական հարաբերությունների մասին: ՌԴ-ի ոչ բարենպաստ տնտեսական իրավիճակի հետևանքով զգալիորեն կրճատվեցին ՀՀ հոսող տրանսֆերտները: Տարեվերջում 28 % նվազել էին նաև պղնձի գները: Ըստ մասնագետների, չնայած արտաքին մարտահրավերներին, Հայաստանը կարողացավ պահպանել առևտրաշրջանառության բարձր ցուցանիշները: Արտաքին գործոնները չխանգարեցին Հայաստանին պահպանել իր մուտքը միջազգային ֆինանսական ծրագրերում:

«Ֆիթչ»-ի գնահատմամբ՝ արտահանման դրական ցուցանիշի վրա իր ազդեցությունն ունեցավ թե՛ գյուղատնտեսական արտադրանքի զգալի աճը և թե՛ Թեղուտի հանքավայրի շահագործումը:

Շարունակելով կայունության վրա ազդող գործոնների շարքը՝ մասնագետների կողմից արձանագրվեց, որ 2014-ի ՀՆԱ-ի 7,3 տոկոս պակասուրդի համեմատ նախորդ տարվա ՀՆԱ-ի պակասուրդը կազմել է 4,3 տոկոս: Նախորդ տարի վերականգնվել են արժույթային պահեստները:

Խոսելով ՀՀ դրամի մասին՝ նշվում է, որ այն բավականին կայուն էր: 2014-ի հոկտեմբերից մինչև նախորդ տարվա փետրվար ամիսն ինֆլյացիայի մակարդը կազմել էր ընդամենը 1,2% տոկոս:

Ինչ վերաբերում է միջազգային տնտեսական համագործակցությանը, ապա, ըստ գործակալության, անգամ ԵԱՏՄ-ի անդամ լինելը չի խանգարել Հայաստանին պահպանել իր մուտքը ԵՄ-ի շուկա:

Նման գնահատականները շատ կարևոր են: Ներդրումային շուկա ընտրելիս բազմաթիվ գործարարների համար հիմք են հանդիսանում հենց նման կառույցների հրապարակած ցուցանիշները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել