Ձեռագրի միջազգային օրը հիմնադրվել է Գրենական պարագաներ արտադրող ասոցիացիայի կողմից։ Նույն օրն է ծնվել ամերիկացի քաղաքական գործիչ Ջոն Հենկոնը, ով առաջինն է ստորագրել Անկախության հռչակագիրը:

1875 թ. ֆրանսիացի Ժան Իպոլիտ Միշոնյերն առաջին անգամ կիրառել է ձեռագրաբանություն տերմինը:

Ձեռագիրն ունի հազարամյակների պատմություն, և հոգեբանների կարծիքով՝ նրա միջոցով կարելի է որոշել մարդու բնավորությունը: Գիտնականներն առանձնացնում են ձեռագրի 7 չափորոշիչ, որոնցով կարելի է բնորոշել մարդուն: Դա տառերի չափն է, ձևը, թեքվածությունը, ինչ ուղղություն ունեն դրանք, գրելիս ինչքան ուժեղ է գրիչը սեղմվում թղթին, ինչ բառեր են գրվում և ձեռագրի ընդհանուր գնահատականը:

Տարիքի և բնավորության փոփոխվելու դեպքում ձեռագիրը ևս փոփոխվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել