Դե, քանի որ էս աղի բլիթի մասին սաղ գրեցին, մի բան էլ ես հիշեցի «աղիի» մասին:

Արաբերենում «աղիությունն» ու «սիրունությունը» նույն արմատից են` ملاحة [malāḥat], իսկ սկզբնապես «աղի» իմաստ ունեցած ملیح [malīḥ] բառը կիրառվում ա նաև «սիրուն» իմաստով:

Էնպես որ, եթե «ալանի» (գրականում՝ «անալի») մարդ չեք, կարաք Արաբստաններում «աղի» աղջկա հանդիպեք ու «աղվոր» զրույց մը ունենաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել