Pastinfo.am-ը գրում է.
Սույն թվականի հունվարի 22-ին` տեղական ժամանակով ժամը 14.42-ին (Գրինվիչի ժամանակով` 10.42-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում:
 
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.860 և արևելյան երկայնության 47.770:
 
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
 
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:
 
Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտ և Հադրութ քաղաքներում 3 բալ ուժգնությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել