Հիմա կբացատրեմ ասածս:
Ուրեմն, էն հանգամանքը, որ էս դատավարությունն օնլայն հեռարձակվում է ու հանրային մեծ ուշադրության ներքո է, Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբաններին ստիպում է դառնալ ավելի ձևավոր: Հանրային լինելու պատճառով, իրար հերթ չտալով, շատ անլուրջ միջնորդություններ են ներկայացնում, օրինակ՝ աթոռ չկա, սեղան չկա, ձեռնաշղթա կա, ձեռնաշղթա չկա, ով ասեց, ինչ ասեց, դատավորի ձենը չի լսվում ու նմանատիպ բաներ:
Հանրային լինելու պատճառով՝ ինձ մոտ մեկ-մեկ նենց տպավորությունն է, որ փաստաբանները թոք շոու են կազմակերպում՝ իրենց իրավաբանական գիտելիքները ցուցադրելու համար:
Հանրային լինելու պատճառով՝ փաստաբանները մոռանում են՝ ինչի համար են հավաքվել ու փորձում են ամեն ինչ անել, որ դատը երկարի:
Հանրային լինելու պատճառով՝ ամեն մեկն իր ճառն ասելուց նույն նախադասությունը տարբեր ձևակերպումներով ներկայացնում է, թե ինչ է ինքն ավելի շատ խոսի ու ավելի շատ երևա:
Ինձ թվում ա՝ փաստաբաններին պետք է հիշացնել, որ իրանց գործով՝ էդ սրիկային հնարավորինս շուտ ու հնարավորինս խիստ պատիժ սահմանելու հարցով զբաղվեն, իսկ բենեֆիսների առիթներ դեռ նրանք կունենան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել