Դեռ 2014 թվականին էի գրել, որ մի քանի տարուց օրակարգային է լինելու Հայաստանով տարանցիկ լոգիստիկ ուղիների կառուցման հարցը, որոնք Իրանը կկապեն արտաքին աշխարհի ու նամանավանդ՝ Ռուսաստանի հետ, ու փաստորեն առաջին ծիծեռնակներին ականատես ենք լինում։

Ճիշտ է, փոխըմբռման հուշագիրը դեռ շատ բան չի նշանակում պրակտիկ իրագործման տեսանկյունից, բայց սա, միևնույն է, խիստ կարևոր իրադարձություն է, որովհետև սա վկայում է այն մասին, որ նման ռազմավարական պրոյեկտն ակտուալ է ոչ միայն իմ կամ էլ պրոֆեսիոնալ վերլուծաբանների մտքերում, այլև Իրանի ու Հայաստանի քաղաքական վերնախավում։

Իմացած եղեք, որ սա իրոք ռազմավարական անգնահատելի նշանակության պրոյեկտ կարող է դառնալ, որը շեշտակի կավելացնի Հայաստանի աշխարհաքաղաքական, տնտեսական ու ռազմաքաղաքական նշանակությունը տարածաշրջանում, որովհետև ամեն ինչ գնում է դեպի Ռուսաստան-Հայաստան-Իրան առանցքով բնական ռազմաքաղաքական դաշինքի, ընդ որում, Հայաստանը վերջապես կարող է հազարից մեկ օգտվել իր աշխարհաքաղաքական դիրքից, որովհետև Ադրբեջանը գնալով կորցնում է իր դերը որպես տարանցիկ ուղի Իրանի ու Ռուսաստանի միջև, իսկ Կասպյան ծովային ուղիները, ինչպես նաև Միջին Ասիայի տարանցիկ ուղիները չափազանց ռիսկային են, նամանավանդ՝ այնտեղ աճող անկայունության ֆոնին։

Ըստ այդմ, Հայաստանն այսօրվա դրությամբ հանդիսանում է միակ հուսալի ու վստահելի միջանկյալ դաշնակիցն ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի համար։

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել