ՖԲ-ում շատերը գրանցված են նշանավոր հայորդիների՝ գրողների, զորավարների, արքաների անուններով։ Միայն «Տիգրան Մեծ»-երով ու «Վարդան Մամիկոնյան»-ներով կարելի է առնվազն 7-8 ֆուտբոլային թիմ ստեղծել... Երբ հերթական «Տիգրան Մեծ»-ից ընկերության առաջարկ ես ստանում, մեղմ ասած, մնում ես տարակուսած... 
Հարգելիներս, արդյո՞ք դրա բարոյական իրավունքն ունեք, արդյո՞ք ձեր վտիտ ուսերին չեք զգում այդ Մեծերի անվան ծանրությունը... Վայր դրեք ձեր դիմակներն ու ներկայացեք ձեր իրական դեմքով, ՖԲ-ն դիմակահանդեսի մի՛ վերածեք...
Եթե իրոք Տիգրան Մեծ եք համարում ձեզ, ՀՀ նախագահական ընտրություններում դրեք ձեր թեկնածությունը, հաղթեք ձեր բոլոր հակառակորդներին, Հայաստանը երկիր դարձրեք՝ ապացուցելով, որ իսկապես Տիգրան Մեծ եք և ոչ թե ուրիշի մեծ ու վառ թիկնոցի մեջ ծվարած անդեմ ու անգույն ինչ-որ մեկը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել