Սա էլ կանցնի...

Երկու օր է՝ քննարկվում են Վանո Սիրադեղյանի ընտանիքը, նրա գրվածքները և նրա անձը: Սա նորմալ երևույթ է, ինչ-որ ժամանակահատվածը մեկ մարդիկ կարոտում են կամ հիշում են անցյալն ու անցյալի հետ կապված դեպքերը: Սա մարդկային ու հասարակական հոգեբանության արտացոլանքն է հայ իրականության մեջ:

Յուրա Մովսիսյանը, փաստորեն, ՌԴ-ում գերի է եղել մեր քթի տակ, իսկ մենք դա չենք էլ նկատել: ԱՄՆ մեկնելու համար Յուրան ստիպված է եղել դիմել ռուսական մաֆիային, որ իրեն թողնեն՝ գնա «Սպարտակից»: Քանի հոգի է այս անհավանական պատմությանը հավատում, թող ձեռք բարձրացնի:

Ես սպասում եմ այն հայտարարությանը, թե երբ Մշնախը կկանգնի ու կասի, որ «Դոլմամայի» ու նրա հարակից շենքերը Հին Երևանի մի մասնիկն են, պատմական արժեք են ու պետք է չքանդվեն: Եվ այստեղ արթնացա ու հասկացա, որ նույնիսկ երազում նման բանի սպասելն անիմաստ է:

Ռուբլին երեկ վայրիվերումների մեջ էր ու, ի վերջո բազմաթիվ ռեկորդներ սահմանելով, ՌԴ-ին դրեց ծանր կացության մեջ: ՌԴ-ի հարևան եվրոպական երկրների աչքը լույս: Հեսա դոլարներն ու եվրոները կվերցնեն ու կմտնեն ՌԴ՝ առևտուր անելու: Ահա այսպիսի բարի ՌԴ, բայց սա էլ կանցնի ու այսպես չի մնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել