Ես էս քաղաքում եմ ծնվել, հերս էլ, պապս էլ: Պապուս հերը Մշում է ծնվել... Լավ, սաղ հասկացանք, բայց «Դոլմաման» ե՞րբ դառավ էս քաղաքի դեմքը, ու, ընդհանրապես, էդ շենքն իրոք պատմամշակութային արժեք ունի՞: Լուրջ եմ ասում... Շաբաթը 5 օր կողքով անցնում եմ ու էդ շինությունից առանձնապես չեմ ներշնչվում ու տպավորվում, միգուցե ես եմ քարսիրտ դարձել կամ էլ դպրոց գնալուց մուխանաթափով էի գնում-գալիս, տենց շենքեր երևի շատ եմ տեսել կայարանի մեր թաղերում: 
Հ.Գ. Քանդել-չքանդել թեմաներին չեմ ուզում խառնվել, ոչ էլ հետևում եմ ճիշտն ասած թեմային, բայց «Դոլմամա՞ն»...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել