Անկեղծ՝ ո՛չ Արամի 30-ով եմ տարված, ո՛չ «Դոլմամայով», ոչ էլ երևանյան մի այլ շենքով ու էդ առումով մի քիչ սառնասիրտ եմ... Ես արվեստից ու մշակույթից հեռու մարդ եմ ու երբեք թանգարան մտնելուց ժամերով նկարին չեմ նայում...
Բայց ես չեմ ուզում, որ ինչ-որ բան քանդեն, ու տեղը էլի շենք հելնի, ես չեմ ուզում, որ մշակութային արժեք կոչվածը քանդվի, ու տեղը մշակութային արժեք չստեղծվի։
Ես դեմ չեմ, որ քանդեն ու նույնի նորն ու թարմը սարքեն, ես դեմ չէի լինի, եթե շենք քանդեն ու տեղը մի հատ շաաատ մեծ այգի սարքեն, որը լինի երգող ֆանտանների նման տուրիստներին գրավող այգի, ես դեմ չեմ, որ մշակութային արժեք քանդեն ու քանդած քարերով նույնի 21-րդ դարյան պրոտոտիպը սարքեն, բայց
մշակութային կամ չմշակութային բան քանդես, քաղաքի սիրուն հատվածը փչացնես, թե ինչա զըռլըմա շենք ես սարքում, որ մեկը թանկով բնակարանները ծախի, միլիոնատեր դառնա, հղփանա ու իրան անասունի նման պահի, այ էդ արդեն վատ ա, էդ արդեն հիմարություն ա, իսկ ինչ վերաբերում ա հաստիքավոր մի քանի ֆբ օգտատերերի ու «ճարտարապետ» կոչեցյալների, ովքեր ասըմ են՝ լավ ա, քանդեք ու շենք գցեք, ուզում եմ արտահայտել իմ զզվանքը նրանց հանդեպ։ Հուսանք՝ մի օր ձեր ապրած շենքն էլ կքանդեն ու տեղը էդ հղփացած հարուստի արձանը կդնեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել