Մեր ներկա ու անցյալ թևածող սխալ մտքերից մեկն այն է, որ մարդիկ քարոզում են կուսակցականության դեմ՝ համարելով, թե հայ ցեղն արդեն կուսակցություն է։ Այս մոտեցումը, որը ոչ միայն Նժդեհի մոտ էր արծարծվում, մեծ խնդրի առաջ է կանգնեցրել տասնամյակներ շարունակ մեր ազգին՝ խոչընդոտելով քաղաքական մտքի զարգացմանը, մրցակցությանը, որպես մասնագիտություն ձևավորվելուն։ Նժդեհը, սակայն, ամենից վեր է դասել ազգի ու ժողովրդի շահը, որը ներկայումս նույն մեր պետականությունն է, ազգային շահը։
Իհարկե, այս մոտեցումը կամ, հիմա կհամարձակվեմ ասել, կարծրատիպն ունի իր ձևավորման պատճառները՝ այն կուսակցությունները կամ կուսակցականները, որոնք վճռորոշ պահերին կամ ընթացիկ գործառույթներում սեփական շահը վեր են դասել ազգային շահից ու ավելացրել հարստությունները կամ պաշտոնները։
Մենք մինչ օրս էլ տեսնում ենք այդպիսի գործընթացներ, բայց վստահաբար կասեմ, կպնդեմ, որ չի կարելի վատաբանել ու հավասարեցնել բոլորին՝ դնելով մի նժարի վրա։ Դա նույնն է, որ վատ երգիչների կամ անսամբլների պատճառով չլսենք երգեր ու համոզենք մարդկանց, որ ոչ ոք չդառնա երգիչ, քանզի մեր հայ ցեղն ունի բնատուր երգուպարի շնորհը կամ այլ կերպ փորձենք հիմնավորել։ Օրինակ՝ մեկն իր շահի համար է երգում, ձգտում է հայտնի դառնալ, համերգից համերգ է մեզ հիշում, ծախված է և այլն։
Հ.Գ. Կարծրատիպերը ենթական են կոտրման։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել