Գաղտնիք չէ, որ ՀՀ-ից արտահանվող ապրանքները գնում են աշխարհի տարբեր երկրներ: Վերջիններիս ցուցակը գլխավորում են Ռուսաստանը, Չինաստանը և Գերմանիան: Սրանք այն երկրներն են, որոնց բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրի շուրջ 43%-ը:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով Ռուսաստանին բաժին է ընկել մեր երկրի արտաքին առևտրի շրջանառության 25.8%-ը, Չինաստանին՝ 10.1%-ը, իսկ Գերմանիային՝ 7.3%-ը:
Հատկանշական է, որ ՀՀ 10 խոշոր առևտրային գործընկեր երկրների վարկանիշում հայտնվել են նաև Իրանը (5.8%), Իտալիան (4.1%), Վրաստանը (3.8%), ԱՄՆ-ն (3.3%), Թուրքիան (2.9%), Ուկրաինան (2.7%) և Կանադան (2.7%):
Այս 10 երկրները միասին ապահովել են մեր երկրի արտաքին առևտրի ավելի քան 68%-ը:

Հարկ է նշել նաև, որ հաշվետու 11 ամսում Հայաստանն արտաքին աշխարի հետ իրականացրել է 4 մլրդ 313.6 մլն ԱՄՆ դոլարի առևտուր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել