Հետաքրքիր է՝ ի՞նչ նպատակներ է հետապնդում այս կույսերի միավորումը, ի՞նչ խնդիրներ, նպատակներ ունեն… Եվ եթե կույս չլինեն, այդ խնդիրները հնարավոր չի՞ լինի իրագործել… Ի՞նչ են զգում ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերը, երբ համատարած հասանիքներ են…Այդ օրերին միավորման անդամները երթ, նստացույց, պառկացույց, գոռացույց, տոնածառացույց անո՞ւմ են, թե՞ ոչ… Դե իրոք, կույս՝ այն վեհ ու վսեմ է հնչում…
Հետո, հետաքրքիր է՝ կազմակերպության անդամներին ինչպե՞ս են ընտրում, ընդունում, անդամագրում… Հանձնաժողով կա՞, հանձնաժողովին գինեկոլո՞գ է մասնակցում, թե՞ բավարարվում են պոլիկլինիկաների տեղեկանքով… Բա որ կեղծ եղավ, ո՞վ է ստուգում և ինչպե՞ս… Իսկ եթե պարզվի, որ նրանք նախկինում համապատասխան վայրերում ծառայություննե՞ր են մատուցել… Խայտառակ կլինենք, կխախտվեն աշխարհի կույսերի միավորման Կոդեքսի հիմնարար սկզբունքները… Ու դա վերջը կլինի…
Լուրջ հարցեր են, շատ լուրջ… Հատկապես որ «լուրջ» հարցեր եք քննարկում, շա՜տ «լուրջ»… Ինչպես ձեր ՀԿ-ն ու իր կույս, կուսական անվանումը… Սպանում ա, դզող ա, խոսք չունեմ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/751494454981208?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել