Տե՛ր լսի՛ր աղոթքն իմ, քո ճշմարտությամբ ակա՛նջ դիր իմ խնդրանքին, քո արդարությամբ լսի՛ր ինձ:

Լսի՛ր ինձ փութով, Տե՛ր, քանզի հոգիս նվաղեց իմ ներսում, մի՛ շրջիր երեսդ ինձնից, որ չնմանվեմ գերեզման իջնողներին:

Առավոտյան քո ողորմությունն ինձ լսելի՛ դարձրու, քանզի, Տե՛ր, հույսս քեզ վրա դրի. ցույց տուր ինձ ճանապարհն այն, որով պիտի գնամ, քանզի դեպի քեզ, Տե՛ր, բարձրացրի հոգիս:

Իմ թշնամիներից փրկի՛ր ինձ, Տե՛ր, քանզի քեզ իմ ապավենը դարձրի:
Սովորեցրո՛ւ ինձ կատարել կամքը քո, քանզի դու ես Աստվածն իմ, քո բարի Հոգին ինձ պիտի առաջնորդի դեպի արդար երկիր:

Հանուն քո անվան, կյա՛նք տուր ինձ, Տե՛ր, քո արդարությամբ նեղությունից հանի՛ր հոգին իմ:
(Սաղմոսներ 142:1, 7-11)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել